ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ներկայումս ապրանքների մատակարարումն իրականացվում է Բելառուսի Հանրապետության ավելի քան 130 արտադրողների և մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի, այդ թվում 66 մատակարար ընկերությունների հետ կնքված էքսկլյուզիվ դիլերային ծառայությունների մատուցման և 13 ցուցահանդեսների մասնակցության պայմանագրերի հիման վրա։ 

 

Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի հրամանագրով ՝ №1483/22, 05.11.2011թվ-ից Բելառուսի Հանրապետության այն կազմակերպությունների համար, որոնք ապրանքների մատակարարում են իրականացնում «Ար-Բե» առևտրի տան համար, սահմանված է արտարժութային շահույթների մարման 180-օրյա ժամկետ։


Սննդի առաքման տարաժամկետ վճարման թույլատրելի ժամանակահատվածը՝ առնվազն 60 օր։ Վճարման արժույթը սահմանվում է մատակարար ընկերության կողմից։ Առաքման հիմքերն են՝ FCA, CPT – Մինսկ, CPT – Երևան։ Փաստաթղթերի առկայությամբ փոխադրման ձևակերպումը կատարվում է Մաքսային Միության նորմատիվ պահանջներին համապատասխան։


Մատակարարի արտահանման ռիսկերի ապահովագրումն իրականացվում է «Բելէքսիմգարանտ» ՀՈՒՁ-ի կողմից (Հանրապետական Ունիտար Ձեռնարկություն): «Ար-Բե» առևտրի տունը տրամադրվում է եռակողմ երաշխիքային պայմանագիր՝ Պարտապանի կողմից Վարկատուի հանդեպ պայմանագրային պարտավորությունների կատարման համար։